ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
«Ընկերություն» նշանակում է «Ագա-Սիսթեմս» ՍՊԸ, որը հանդիսանում է Կայքի հիմնադիրը և պատասխանատուն։
«Կայք» նշանակում է www.lexhub.me։
«Ծառայություն» նշանակում է Կայքի տիրույթում գտնվող մասնագիտացված առցանց հարթակ, որը թույլ է տալիս իրականացնել առցանց խորհրդատվություն Մասնագետի և Այցելուի միջև։
«Այցելու» նշանակում է յուրաքանչյուր անձ , ով Ծառայության միջոցով կապ է հաստատել Մասնագետի հետ և ցանկություն է հայտնել օգտվելու Մասնագետի առցանց ծառայություններից:
«Մասնագետ» նշանակում է անձ, որը հանդիսանում է իրավական, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում համապատասխան բարձրագույն կրթություն կամ ոլորտում մասնագիտական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ մասնագիտական պատրաստում ստացած, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքում նաև լիցենզավորված և Ընկերության կողմից ընտրված անձ, որը գրանցված է Կայքում և Կայքի միջոցով տրամադրում է իրավական, ֆինանսական կամ հաշվապահական առցանց խորհրդատվություն։
Կայքում ներգրավված Մասնագետներն են՝ փաստաբանները, իրավաբանները, հաշվապահները, փորձագետ հաշվապահները, աուդիտորները և ֆինանսիստները։
Փաստաբանն այն անձն է, որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով և ստացել է արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:
Իրավաբանն այն անձն է, որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով:
Հաշվապահը ֆինանսական այն մասնագետն է, ով պատասխանատու է ընկերության ֆինանսական գործարքների գրանցման և վերլուծության, ֆինանսական գործարքների ճշգրիտ և ժամանակին գրանցման, հաշվետվությունների և փաստաթղթերի պատրաստման համար:
Փորձագետ հաշվապահը Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական այն անձն է, որն ունի փորձագետ հաշվապահի որակավորում։
Աուդիտոր՝ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող ֆիզիկական այն անձն է, որն ունի աուդիտորի որակավորում։
Ֆինանսիստը ֆինանսական գիտության և ֆինանսական գործարքների ոլորտի այն մասնագետն է, որը զբաղվում է լայնածավալ դրամական գործառնություններով, կապիտալի կառավարմամբ և օրինական հիմունքներով նախագծերի ֆինանսավորմամբ:
«Կողմեր» Այցելուն և Մասնագետը միասին հիշատակվելու դեպքում։
«Այցելուի անձնական հաշիվ» նշանակում է Կայքում համապատասխան տիրույթ , որտեղ Այցելուն պարտավոր է լրացնել իր Կայքի Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ անձնական տվյալները, գործող հեռախոսահամար և էլ. փոստի հասցե՝ վերջինիս հետ կապ հաստատելու համար և կցել վավեր բանկային քարտ։
«Մասնագետի անձնական հաշիվ» նշանակում է Կայքում համապատասխան տիրույթ, որտեղ Մասնագետը պարտավոր է լրացնել Կայքի միջոցով Ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ անձնական տվյալները և Ընկերության կողմից պահանջվող տեղեկությունները։
«Առցանց խորհրդատվություն» նշանակում է առցանց մատուցվող մասնագիտական ծառայություն, որը տեղի է ունենում Կայքում գրանցված Կողմերիմիջև՝ տեսահաղորդակցության միջոցով։ Առցանց մեկանգամյա խորհրդատվության տևողությունը 1 (մեկ) ժամ է։
Սույն Համաձայնագիրը կարգավորում է Lexhub.me կայքի և այն օգտագործողների՝ Մասնագետների և Այցելուների, ինչպես նաև Ընկերության և Կողմերի միջև հարաբերությունները:
Ընկերության և Մասնագետի միջև հարաբերությունները
Մասնագետը գրանցվում է Կայքում և լրացնում անհրաժեշտ տեղեկատվությունը՝ կցելով Կայքի կողմից պահանջվող փաստաթղթերը։
Մասնագետը, գրանցվելով Կայքում, ընդունում է սույն Համաձայնագրով սահմանված պայմանները։ Մասնագետը Կայքի միջոցով ծառայություններ մատուցելիս պարտավոր է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գործող կարգավորումներով։
Փաստաբանը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտավոր է պահպանել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները։
Փորձագետ հաշվապահը «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտավոր է պահպանել Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջները:
Աուդիտորը «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտավոր է պահպանել Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջները։
Ընկերությունը ստուգում է Մասնագետի կողմից տրամադրված տեղեկությունները և դրանց արժանահավատության վերաբերյալ կասկածի բացակայության պարագայում՝ հաստատում է Մասնագետի գրանցումը, ինչից հետո Մասնագետի համար հասանելի են դառնում Կայքի հնարավորությունները, այդ թվում՝ վերջինս հնարավորություն է ստանում կայքի միջոցով տրամադրել Առցանց խորհրդատվություն։
Մասնագետ փաստաբանը պարտավոր է Ընկերությանը գրավոր տեղյակ պահել իր արտոնագրի կասեցման կամ դադարեցման մասին՝ կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում։ Վերջինս պարտավոր է Ընկերությանը գրավոր տեղյակ պահել նաև իր նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության մասին՝ դրա վերաբերյալ որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում։
Փորձագետ հաշվապահը պարտավոր է Ընկերությանը գրավոր տեղյակ պահել որակավորման չեղարկման մասին՝ դրա վերաբերյալ որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում։
Աուդիտորը պարտավոր է Ընկերությանը գրավոր տեղյակ պահել որակավորման չեղարկման մասին՝ դրա վերաբերյալ որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում։
Եթե Մասնագետի գրանցումից հետո պարզ է դառնում, որ վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները և/կամ փաստաթղթերը կեղծ են կամ ոչ արժանահավատ, ապա Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել Մասնագետի գրանցումը՝ ապաակտիվացնելով վերջինիս հաշիվը, կամ կասեցնել գրանցումը՝ անհրաժեշտ լրացուցիչ ստուգումներ իրականացնելու նպատակով։
Մասնագետը պարտավոր է պահպանել Կայքում իր Անձնական հաշվի մուտքանվան և գաղտնաբառի գաղտնիությունը և հասանելի չդարձնել դրանք այլ անձանց համար։ Եթե Մասնագետը մոռացել է մուտքանունը և/կամ գաղտնաբառը, կամ կասկած ունի, որ իր Անձնական հաշիվը հասանելի է դարձել այլ անձանց համար, ապա պետք է անհապաղ տեղյակ պահի Ընկերությանը։ Ընկերությունը հնարավորինս սեղմ ժամկետում պարտավոր է ապահովել Մասնագետի հասանելիությունը Կայքին։
Եթե Այցելուի կողմից Մասնագետի, վերջինիս կողմից մատուցվող Առցանց Խորհրդատվության կամ որևէ այլ հարցի վերաբերյալ ներկայացվում է բողոք, ապա Ընկերությունն իրավունք ունի Մասնագետից գրավոր կերպով պահանջել ներկայացնել բացատրություն ներկայացված բողոքի վերաբերյալ՝ դրան լուծում տալու նպատակով։ Ընկերությունը պետք է ձգտի նման ուսումնասիրություններն իրականացնել ողջամիտ ժամկետում, որի ընթացքում Ընկերությունն իրավունք ունի կասեցնել Մասնագետի գրանցումը՝ ժամանակավորապես դադարեցնելով վերջինիս կողմից Առցանց խորհրդատվության տրամադրման հնարավորությունը։ Եթե ուսումնասիրության ընթացքում պարզվի, որ Մասնագետի կողմից թույլ են տրվել տեխնիկական թերացումներ, էթիկայի նորմերի կամ որևէ այլ խախտումներ, ապա Ընկերությունը Մասնագետի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցներից որևէ մեկը՝
Այցելուի կողմից Մասնագետի, վերջինիս կողմից մատուցվող Առցանց Խորհրդատվության կամ որևէ այլ հարցի վերաբերյալ ներկայացված բողոքի պարզաբանման նպատակով Ընկերության կողմից Մասնագետից պահանջվող գրավոր բացատրությունը Մասնագետի կոմից կարող է տրամադրվել նաև այն էլեկտրոնային փոստի միջոցով, որը վերջինիս կողմից գրանցվել է Կայքում։
Մասնագետն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանի հրաժարվել Կայքի միջոցով Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից։
Այցելուն, Ընկերության ծառայություններից և Առցանց խորհրդատվությունից օգտվելու համար, պետք է գրանցվի Կայքում, մուտք գործի Անձնական հաշիվ, լրացնի Անձնական հաշվի համապատասխան բաժինները՝ տրամադրի Կայքի Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ անձնական տվյալներ, գործող հեռախոսահամար և կցի վավեր բանկային քարտ։
Անհրաժեշտության դեպքում Ընկերությունը Այցելուից կարող է պահանջել նաև լրացուցիչ այլ տեղեկատվություն, որոնց մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Ընկերությունը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար:
Այցելուն, գրանցվելով Կայքում, ընդունում է սույն Համաձայնագրով սահմանված պայմանները։
Այցելուն պարտավոր է պահպանել Կայքում իր Անձնական հաշվի մուտքանվան և գաղտնաբառի գաղտնիությունը և հասանելի չդարձնել դրանք այլ անձանց համար։ Եթե Այցելուն մոռացել է մուտքանունը և/կամ գաղտնաբառը, կամ կասկած ունի, որ իր Անձնական հաշիվը հասանելի է դարձել այլ անձանց համար, ապա պետք է անհապաղ տեղյակ պահի Ընկերությանը։ Ընկերությունը հնարավորինս սեղմ ժամկետում պարտավոր է ապահովել Այցելուի հասանելիությունը Կայքին:
Այցելուն իրավունք ունի Ընկերությունից պահանջելու ժամանակին և պատշաճ կերպով կատարել սույն Համաձայնագրով սահմանված պարտականությունները։
Այցելուի կողմից առանց հարգելի պատճառի Առցանց խորհրդատվությունը ընդհատելու, դադարեցնելու պարագայում վերջինիս կողմից վճարված գումարը ետ չի վերադարձվում։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Այցելուի մոտ անհրաժեշտ ծրագրային ապահովման կամ համացանցի հասանելիության բացակայության կամ տեխնիկական խնդիրների պատճառով Ծառայությունների մատուցման անհնարինության կամ ոչ պատշաճ մատուցված Ծառայությունների համար:
Մասնագետի կողմից մատուցվող ծառայություններից դժգոհ լինելու դեպքում Այցելուն իրավունք ունի համապատասխան բողոք ներկայացնել Ընկերությանը։ Ընկերությունը պարտավոր է բողոքը քննել և դրան լուծում տալ ողջամիտ ժամկետում, ինչի մասին սեղմ ժամկետում պարտավոր է հայտնել Այցելուին։
Ընկերությունը կարող է կասեցնել կամ դադարեցնել Այցելուին Ծառայություններ մատուցել, եթե վերջինիս չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սույն Համաձայնագրով սահմանված իր պարտականությունները:
Այցելուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից։
Այցելուն, գրանցվելով Կայքում, հնարավորություն է ստանում՝ իր համար ցանկալի օրը և ժամին և իր կողմից ընտրված Մասնագետի մոտ գրանցվել այցի՝ Առցանց խորհրդատվություն ստանալու նպատակով։
Մասնագետի կողմից գրանցումը հաստատելուց հետո Այցելուից գանձվում է ծառայության վճարը սույն Համաձայնագրի «Վճարման կարգը և պայմանները» բաժնով սահմանված կարգով և պայմաններով։
Մասնագետը պարտավորվում է Այցելուին տրամադրել Առցանց խորհրդատվություն՝ Այցելուի կողմից ներկայացված խնդրին անհրաժեշտ լուծման ուղի/ներ ներկայացնելու միջոցով։ Խորհրդատվությունը պատշաճ որակի և ամբողջական ներկայացնելու համար Մասնագետին կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ նյութեր, որոնք Այցելուն հնարավորություն ունի ներկայացնելու թե′ անմիջապես խորհրդատվության ընթացքում, թե′ խորհրդատվությունից հետո։
Մասնագետի կողմից Առցանց խորհրդատվությունն իրականացվում է բացառապես տեսազանգի միջոցով։
Այցելուն պարտավոր է հետևել իր և Մասնագետի միջև համաձայնեցված Առցանց խորհրդատվության ժամանակացույցին և ցանկացած չեղարկման վերաբերյալ տեղյակ պահել Մասնագետին՝ նշանակված Առցանց խորհրդատվության ժամից առնվազն 24 ժամ շուտ։
Մասնագետը պարտավոր է հետևել իր և Այցելուի միջև համաձայնեցված Առցանց խորհրդատվության ժամանակացույցին և ցանկացած ժամային փոփոխության վերաբերյալ տեղյակ պահել Այցելուին՝ նշանակված Առցանց խորհրդատվության ժամից առնվազն 24 ժամ շուտ։
Այն դեպքում, երբ Այցելուն բաց է թողել Մասնագետի հետ համաձայնեցված Առցանց խորհրդատվությունը և Մասնագետին ծանուցել է Առցանց խորհրդատվության տեղափոխման մասին սահմանված 24 ժամից ավելի ուշ ժամկետում, ապա վճարված գումարը Այցելուին չի վերադարձվում: Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ սահմանված ժամկետի խախտմամբ Առցանց խորհրդատվության տեղափոխումը, Ընկերության ներկայացված տեղեկությունների հիման վրա, Մասնագետը համարել է հարգելի։
Այն դեպքում, երբ առցանց խորհրդատվությունը չի կայացել Մասնագետի պատճառով և վերջինս Այցելուին ծանուցել է Առցանց խորհրդատվության տեղափոխման մասին սահմանված 24 ժամից ավելի ուշ ժամկետում, ապա Այցելուի կողմից վճարված գումարն ուղղվում է հաջորդ Առցանց խորհրդատվությանը կամ վերադարձվում է։
Այցելուն իրավունք ունի իր Անձնական հաշվի միջոցով Առցանց խորհրդատվություն գրանցել մեկ կամ մի քանի Մասնագետի մոտ։
Այցելուն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել Մասնագետի հետագա ծառայությունից։
Մասնագետն իրավունք ունի հրաժարվել Այցելուին Առցանց խորհրդատվության հետագա մատուցումից՝ չհաստատելով վերջինիս ամրագրման հայտերը։
Ընկերության Կայքի միջոցով Մասնագետի կողմից Այցելուին տրամադրվող Առցանց խորհրդատվությունը վճարովի ծառայություն է։
Յուրաքանչյուր Մասնագետ իր կողմից մատուցվող ծառայությունների արժեքն ինքնուրույն է որոշում և նշում է իր անձնական էջում։ Մասնագետն իրավունք ունի փոփոխել իր կողմից մատուցվող ծառայությունների արժեքը, ինչի մասին նշում է կատարում իր անձնական էջում և այդ պահից Այցելուն համարվում է ծանուցված փոփոխության մասին։
Այցելուի կողմից Առցանց խորհրդատվության դիմաց վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Այցելուի կողմից նախապես կցված բանկային քարտի միջոցով։
Այցելուի կողմից վճարման ենթակա ծառայության վճարը գանձվում է Առցանց խորհրդատվության օրը և ժամը հաստատելուց անմիջապես հետո։
Այցելուի կողմից բոլոր վճարումները կատարվում են Կայքի միջոցով և սույն Համաձայանագրում նշված գումարից բացի Այցելուն Ընկերությանը և/կամ Մասնագետին որևէ այլ գումար (այդ թվում՝ միջնորդավճար) վճարելու պարտականություն չի կրում։
Այցելուի բանկային քարտին բավարար չափով գումարի բացակության, քարտի ապաակտիվացման կամ որևէ այլ պատճառով ծառայության վճարը գանձելու անհնարինության դեպքում, այցը համարվում է չհաստատված, ինչի մասին Այցելուն ստանում է ծանուցում։
Այցելուի կողմից Մասնագետին վճարման ենթակա գումարը գանձվում է Ընկերության կողմից, որն էլ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը այդ գումարը փոխանցում է Մասնագետի կողմից նախապես նշված հաշվեհամարին՝ գանձելով Մասնագետների գրանցման ուղեցույցով սահմանված միջնորդավճարը։
Մասնագետի և Ընկերության համագործակցության դադարման դեպքում Ընկերությունը 30 օրացուցային օրվա ընթացքում պարտավոր է Մասնագետի հետ կատարել վերջնահաշվարկ։
Ընկերությունը ապահովում է Առցանց խորհրդատվությունների տրամադրման համար անհրաժեշտ Կայքի անխափան աշխատանքը և, ըստ անհրաժեշտության, Մասնագետներին և/կամ Այցելուներին տրամադրում է խորհրդատվություն Կայքում գրանցվելու և Ծառայություններ մատուցելու ու դրանցից օգտվելու վերաբերյալ։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Առցանց խորհրդատվությունների ընթացքի և/կամ արդյունքների համար:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Այցելուի և Մասնագետի վարքագծի, ինչպես նաև Մասնագետի կողմից մատուցվող ծառայությունների որակի համար։
Մասնագետները չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցները և Ընկերությանը որևէ ծառայություն չեն մատուցում։ Ընկերությունը չի հանդիսանում Մասնագետների հարկային գործակալը։ Յուրաքանչյուր Մասնագետ ինքն է հաշվարկում և վճարում իր կողմից վճարման ենթակա հարկերը և այլ պարտադիր վճարները։ Ընկերությունը Մասնագետի կողմից իր հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն չի կրում։
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Մասնագետի կողմից իր հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
Սույն համաձայնագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պարտավորությունների կատարումը:
Ծառայությունների մատուցման կապակցությամբ ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Սույն համաձայնագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են լուծման համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։
Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր իրավասության դատարանների քննությանը:
Կողմերը ծանուցումներ, դիմումներ, բողոքներ և այլ գրություններ և փաստաթղթեր միմյանց կարող են ուղարկել ինչպես փոստային ծառայության միջոցով, այնպես էլ էլեկտրոնային փոստի կամ կողմերի կողմից օգտագործվող հաղորդակցության որևէ հավելվածի միջոցով։
Ընկերությունը Մասնագետի և Այցելուի կողմից ուղարկված դիմումներին և բողոքներին պարտավոր է արձագանքել ողջամիտ կարճ ժամկետում՝ բացառապես աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում։
Ընկերությունն իրավունք ունի միակողմանի կերպով փոփոխել և լրացնել սույն Համաձայնագիրը, ինչի մասին կողմերը համարվում են պատշաճ ծանուցված Կայքում դրանց հրապարակման պահից։